«Ռուսաց լեզու» ուսումնական ձեռնարկ. նոր հրատարակություն
04.06.2018
Դիտումների քանակ՝ 2811
ՀՊՏՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ «Տնտեսագետ» հրատարակչությունը լույս է ընծայել լեզուների ամբիոնի դոցենտ Լիդա Տոնոյանի, դասախոսներ Գայանե Վարդապետյանի, Ռուզաննա Հարությունյանի և Արմինե Գասպարյանի հեղինակած «Ռուսաց լեզու» ուսումնական ձեռնարկը՝ նախատեսված տնտեսագիտական բուհերի ուսանողների համար:
Ինչպես հեղինակներն են նշում, ձեռնարկի նպատակն է զարգացնել ուսանողների կողմից տնտեսագիտական գրականության ընթերցման, յուրացման, բովանդակության գրավոր և բանավոր վերարտադրման, ինչպես նաև մասնագիտական ռուսերենի տիրապետման կարողություններն ու հմտությունները:
Ձեռնարկը նախատեսված է առկա և հեռակա սովորողների, ինչպես լսարանային, այնպես էլ ինքնուրույն աշխատանքի համար:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին