Առկա մագիստրատուրա 1-ին կուրսերի և հեռակա մագիստրատուրա 3-րդ կուրսերի դասերը մեկնարկում են սեպտեմբերի 9-ին. դասացուցակներն՝ առցանց

Դիտումների քանակ՝ 1770

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին, կմեկնարկեն ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի 1-ին կուրսերի, ինչպես նաև հեռակա մագիստրատուրա 3-րդ կուրսերի դասերը: Ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնից տրամադրվել են և ՀՊՏՀ պաշտոնական կայքում հասանելի են նաև այդ կուրսերի դասացուցակները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակել էինք մյուս կուրսերի դասացուցակները, իսկ այժմ առկա են նաև ՀՊՏՀ առկա մագիստրատուրայի 1-ին կուրսերի, ինչպես նաև հեռակա մագիստրատուրա 3-րդ կուրսերի դասացուցակները: Առկա մագիստրատուրայի դասացուցակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, հեռակա մագիստրատուրայի դասացուցակներին՝ այստեղ:

Հեռակա կրթաձևի դասերի մեկնարկի ամբողջական ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին