Հեռակա կրթաձևում մեկնարկում են դասերը. դասացուցակները՝ առցանց

Դիտումների քանակ՝ 1977

Փետրվարի 24-ին ՀՊՏՀ-ում կմեկնարկեն հեռակա բակալավրիատի և մագիստրատուրայի 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները: ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը տրամադրել է դասացուցակների էլեկտրոնային տարբերակները, որոնք հրապարակվել են ՀՊՏՀ պաշտոնական կայքում: «Ուսանող» խորագրի ներքո «Դասացուցակներ» բաժնում հեռակա բակալավրիատի դասացուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ,  հեռակա մագիստրատուրային՝ այստեղ:

Հեռակա կրթաձևի ուսումնական պարապմունքների, քննաշրջանի, վերահանձնումների և փորձառությունների կազմակերպման ժամանակացույցին ծանոթացեք ՀՊՏՀ «Ուսանող» խորագրի ներքո:

Մինչ հանդիպում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին