ՈՒԳԸ փիլիսոփայության և հայոց պատմության բաժանմունքում ամփոփումը բազմամրցանակ էր

Դիտումների քանակ՝ 2452

Մայիսի 17-18-ին կայացել են Ուսանողական գիտական ընկերության գարնանային նստաշրջանի` փիլիսոփայության և հայոց պատմության բաժանմունքի նիստերը, որոնց արդյունքներն ամփոփվեցին այսօր՝ մայիսի 21-ին: Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց բաժանմունքի համակարգող, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանը, ուսանողների ընտրած թեմաների (փիլիսիոփայություն, մշակութաբանություն, հայոց պատմություն, բիզնեսի բարոյագիտություն) առանձնահատկությամբ պայմանավորված` ամբիոնում որոշվել էր բաժանմունքում ներկայացված բոլոր զեկուցումները քննել համահամալսարանական ձևով: Ըստ այդմ, այս բաժանմունքում ՀՊՏՀ ֆակուլտետների բակալավրիատի 1-ից 4-րդ կուրսերի ուսանողները ներկայացրել են 30 զեկուցում, որից ունկնդրին է ներկայացվել 23-ը: Բաժանմունքի աշխատանքներին մասնակցել են գիտության և ասպիրանտուրայի բաժնի առաջատար մասնագետ Գայանե Մուրադյանը, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դասախոսներ, ուսանողներ: Մրցատյանի նախագահ, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը, ամփոփելով բաժանմունքի աշխատանքները, ընդգծեց, որ ներկայացված թեմաներն առանձնանում էին բազմազանությամբ, վերլուծականությամբ, ինքնատիպությամբ և արդիականությամբ: Ուստի, այդ հանգամանքն անդրադարձել է գնահատման վրա. առաջին մրցանակի է արժանացել երեք ուսանող, երկրորդ մրցանակի` հինգ ուսանող, երրորդ մրցանակի` ութ ուսանող (տե՛ս ստորև).

1-ին մրցանակ
Տաթևիկ Ռոստոմյան (մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում, 3-րդ) - «Չարի արդարացում»
Նարինե Պետրոսյան (տնտեսագիտություն», 1-ին) - «Հայաստանի անկախության գործընթացը (1917-1918 թթ.)»
Քրիստինե Լուլուկյան (շուկայագիտություն, 1-ին) - «Մարդը և իր ֆենոմենը»

2-րդ մրցանակ
Ինգա Գալստյան (մակրոտնտեսագիտական քաղաքականություն և կանխատեսում, 3-րդ.) - «Գոյություն ունի՞ արդյոք կյանքի իմաստ»
Մարիամ Մնացականյան (շուկայագիտություն», 2-րդ) - «Մարքեթինգը` որպես ժամանակակից մարդու արժեքային կողմնորոշիչ»
Լիլիթ Հովհաննիսյան (շուկայագիտություն, 1-ին) - «Սիրո փիլիսոփայություն»
Գարեգին Ղարհամանյան (շուկայագիտություն, I կ.) - «Հայրենասիրություն և ազգայնականություն»
Աննա Սարգսյան (շուկայագիտություն, 1-ին) - «Դանիել Բեկ-Փիրումյան»

3-րդ մրցանակ
Լուսինե Սաքանյան (աշխատանքի տնտեսագիտություն, 3-րդ) - «Գարեգին Նժդեհի ցեղակրոնությունը»
Ստելլա Գրիգորյան (աշխատանքի տնտեսագիտություն, 3-րդ) - «Օսկար Ուայլդ. Դորիան Գրեյի դիմանկարը»
Թագուհի Ավագյան (հաշվապահական հաշվառում, 2-րդ) - «Գործարար էթիկա»
Լարիսա Ավագյան (շուկայագիտություն, 1-ին) - «Էվթանազիա»
Սյուզաննա Գաբրիելյան (շուկայագիտություն», 1-ին) - «Սարդարապատի հերոսը: Մովսես Սիլիկյան»
Մարիաննա Թորոսյան (շուկայագիտություն, 1-ին) - «Մայիսի 28-ը և հայ-վրացական հարաբերությունները»
Մարիամ Ջավադյան (հաշվապահական հաշվառում, 1-ին) - «Արամ Մանուկյանը` Հայաստանի Հանրապետության հիմնադիր»
Անուշ Բարսեղյան (վիճակագրություն, 1-ին) - «Հեթանոսությունից քրիստոնեության անցման ավանդութային կապը` Զատիկ ժողովրդական տոնի հիմքում»

Վերոնշյալ ուսանողները պարգևատրվել են պատվոգրերով և գրքերով: Ակտիվ մասնակցության համար հատուկ մրցանակների են արժանացել երեք ուսանողներ, մյուսները ստացել են խրախուսական մրցանակներ:

Հատուկ մրցանակներ
Քրիստինե Լուլուկյան (շուկայագիտություն, 1-ին)
Գարեգին Ղարհամանյան (շուկայագիտություն, 1-ին)
Արև Մանուկյան (շուկայագիտություն, 1-ին)
Խրախուսական մրցանակներ
Արշակ Իսոյան (կառավարման տեղեկատվական համակարգեր», 3-րդ) - «Երաժշտության ազդեցությունը գնումների վրա»
Տիգրան Բաղդասարյան (շուկայագիտություն, 1-ին) - «Ազգայնական շարժումների ծագումը XX դարի I կեսին»
Ալֆրեդ Հակոբյան (հաշվապահական հաշվառում, 1-ին) - «Միջազգային բիզնես համակարգի, անդրազգային կորպորացիաների և բիզնեսի անբարոյականության առասպելի շուրջ մի քանի նկատառումներ»
Ցողիկ Իսկանդարյան (հաշվապահական հաշվառում, 1-ին) - «Բիզնես հաղորդակցության բարոյագիտության մի քանի հարցեր»
Մարգարիտ Պողոսյան (վիճակագրություն, 1-ին) - «Սուրբ Սարգսի տոնը հայ մշակութային տոնացույցում»
Ռոզա Տոնոյան, Նվարդ Մանուկյան (վճակագրություն, 1-ին) - «Անահիտի ժողովրդական տոնի մշտատևության գնահատականը»
Սիլվա Պետրոսյան (վիճակագրություն, 1-ին) - «Բուդդայականություն»

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին