T-GREEN խորհրդի նիստ՝ 4-րդ աշխատանքային փաթեթի շրջանակում

11.07.2024
Դիտումների քանակ՝ 517

«Էրազմուս+»-ի «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) ծրագրի շրջանակում հուլիսի 11-ին ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ կրթական ծրագրերի մշակման խորհրդի նիստ՝ 4-րդ աշխատանքային փաթեթի շրջանակում, որը համակարգում է ՀՊՏՀ-ի կառավարման խումբը` արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, ֆոնդահայթայթման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը և միջազգային կապերի բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Գրիգորյանը։

Կրթական ծրագրերի և բենչմարքինգի մշակված ձևաչափերը ներկայացրին աշխատանքային խմբերի ղեկավարները՝ ՀՊՏՀ ռեկտորի գլխավոր խորհրդական Սամվել Կարաբեկյանը և «Եվրասիա» միջազգային համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։

Կրթական ծրագրերի մշակման խորհուրդը հաստատեց վերոնշյալ ձևաչափերը, բենչմարքինգի իրականացման վերջնաժամկետը և հաջորդ հանդիպման ամսաթիվը։

«Էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Եվրահանձնաժողովի աջակցությամբ հրատարակված սույն փաստաթղթի բովանդակությունն արտացոլում է միայն հեղինակների կարծիքները, և Եվրահանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում սույն փաստաթղթում զետեղված տեղեկատվության օգտագործման համար: