ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի նոր համալրումը. ներկայացնում ենք մրցութային արդյունքները (ցուցակները)
Օգոստոսի 25-ին ավարտվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի՝ 2018-2019 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի ընդունելությունը: Ընդունող հանձնաժողովը անցած 2 օրերի ընթացքում ամփոփեց մրցույթի արդյունքները, և հայտնի դարձան ընդունվածների անունները. ցուցակները տե՛ս
մենեջմենթ մասնագիտությունը՝ այստեղ
ապահովագրական գործը՝ այստեղ
հաշվապահական հաշվառումը՝ այստեղ
ֆինանսները՝ այստեղ
բանկային գործը՝ այստեղ:
Քոլեջի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Աննա Մատինյանի՝ մեզ տրամադրած տեղեկության համաձայն՝ մրցույթն անցկացվել է ատեստատի միջին գնահատականի և մրցութային երեք առարկաների գնահատականների գումարի հիման վրա, համաձայն որի՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով 321 դիմորդից ընդունվել է 70-ը, իսկ նախնական մասնագիտական կրթության ծրագրով՝ 63-ից 35-ը:
Այս պահին ցուցակները փակցված են նաև քոլեջի մուտքում:
Շնորհավորում ենք բոլոր ընդունվածներին, մաղթում ուսումնառության բազմաբովանդակ ու հետաքրքրական տարիներ:
Ի հավելումն Աննա Մատինյանը նշեց, որ մինչև սեպտեմբերի 10-ը տեղեկատվություն կլինի նաև պահուստային (լրացուցիչ) տեղերի վերաբերյալ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին