Հրապարակվել է «Ամբերդ» տեղեկագրի 2022 թ. առաջին համարը

01.04.2022 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1814

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի 2022 թ. առաջին համարն առցանց է: Գիտահանրամատչելի հանդեսն անդրադառնում է տնտեսական ամենատարբեր թեմաների, ներկայացնում փորձագիտական կարծիքներ ու վերլուծություններ։

Պարբերականի 9 խորագրերում՝ «Տնտեսության զարկերակ», «Ֆինանսական համակարգ», «Ագրարային քաղաքականություն», «Քաղաքային տնտեսություն», «Կրթություն, նորարարություն, գիտելիք», «Հայաստան և աշխարհ», «Միջազգային իրավունք», «Անվտանգություն և մարտահրավերներ», «Իսկ դուք գիտե՞ք, որ…», տեղ են գտել թեմատիկ լայն ընդգրկմամբ 14 հոդվածներ: