Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 39-րդ համարը

26.05.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1304

«Ամբերդ» մատենաշարի 39-րդ թողարկումը պատրաստ է: Հետազոտության թեման է՝ «Միջհամայնքային համագործակցության առանձնահատկությունները ՀՀ Վայոց ձորի մարզի տնտեսական զարգացման համատեքստում»: Հեղինակներն են՝ Արփինե Հովակիմյան (հետազոտական խմբի ղեկավար), Ծովինար Կարապետյան, Գարիկ Սիրոյան, Լիանա Ֆիդանյան, Մարիամ Խաչատրյան (հետազոտական խմբի անդամներ):

Հետազոտությունը նվիրված է Վայոց ձորի մարզի համայնքների խոշորացման ու միջհամայնքային համագործակցության ձևավորման համատեքստում տնտեսական զարգացման գործընթացների ուսումնասիրությանը և առկա հնարավորությունների բացահայտմանը:

Հեղինակներն իրականացրել են Վայոց ձորի համայնքների զարգացման անհամաչափությունների վերլուծություն, ինչպես նաև խոշորացված համայնքների սուբվենցիոն հատկացումների արդյունավետության հաշվարկ: Մշակվել է Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր՝ համայնքային և ոլորտային կլաստերների ձևավորմամբ, ձևակերպվել են միջհամայնքային համագործակցության զարգացման հայեցակարգային մոտեցումներ:

Հետազոտության էլեկտրոնային տարբերակը հասանելի է այստեղ:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին