Ֆինանսների ամբիոնն ամփոփել է առկա ուսուցմամբ ամփոփիչ ատեստավորման գործընթացը

Դիտումների քանակ՝ 1714

ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնը երեկ հաջողությամբ ավարտել է առկա բակալավրիատի և մագիստրատուրայի ամփոփիչ ատեստավորումը, որի շրջանակներում անցկացվել է 15 առցանց նիստ,  մասնակցել են բակալավրիատի 99 և մագիստրատուրայի 39 ուսանողներ։

Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց  ֆինանսների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանը՝ հավելելով, որ ուսանողները կարողացել են իրենց գիտելիքների և կարողությունների  շնորհիվ մասնակցել առցանց նիստերին և հաջողությամբ պաշտպանել ու ավարտել իրենց կրթական ծրագրերը: «Այդ կապակցությամբ շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և ցանկանում, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց գիտելիքները կիրառելու ի բարօրություն իրենց, մեր հասարակության և մեր երկրի: Միաժամանակ,  ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել հանձնաժողովների բոլոր անդամներին,  այդ թվում՝ հանձնաժողովի նախագահՀայկ Մանասելյանին («Արմենբրոկ» ԲԲԸ ներքին աուդիտի ղեկավար, տ.գ.թ.), Վահե Մկրտչյանին (ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի օգնական, տ.գ.թ.), ովքերմեծ համբերատարությամբ, իրենց փորձով և գիտելիքներով, անմնացորդ նվիրումով և բարյացակամորեն մասնակցեցին պաշտպանության բոլոր նիստերին»,- ասաց ամբիոնի վարիչը:

Նա  նաև շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ ռեկտորի պաշտոնակատարին, պրոռեկտորներին, դեկանին, ովքեր  անընդհատ մասնակցել  են ամփոփիչ ատեստավորման բոլոր նիստերին և աջակցել գործընթացի կազմակերպմանը: Աշոտ Սալնազարյանը նաև շնորհակալություն  հայտնեց պաշտպանությունների առցանց գործընթացների բոլոր կազմակերպիչներին, մասնավորապես Գրիգոր Նազարյանին և Սամվել Հովհաննիսյանին, ովքեր, ամբիոնի վարիչի խոսքով,  շաբաթվա բոլոր օրերին 24 ժամ հասանելի են եղել:

Առջևում հեռակա բակալավրիատի ավարտական աշխատանքների առցանց
պաշտպանությունների կազմակերպումն է, որին կմասնակցեն՝ «Ֆինանսներ» մասնագիտության  78 և «Մաքսային գործ» մասնագիտության 32 ուսանողներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին