«Ամբերդի» փոխտնօրենը մասնակցել է ուղեղային կենտրոնների համաշխարհային առցանց համաժողովին

Դիտումների քանակ՝ 2837

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վարդան Աթոյանը ս.թ. ապրիլի 7-ին մասնակցել է Փենսիլվանիայի համալսարանի TTCSP-ի կողմից կազմակերպված առցանց գլոբալ համաժողովին:

Համաժողովի մասին asue.am-ի հետ զրույցում Վ. Աթոյանը նշեց, որ հրավիրվել է իմասնակցելու «COVID-19 Global Think Tank Townhall» համաժողովին, որը նվիրված էր COVID-19 համավարակի դեմ պայքարի գործում ուղեղային կենտրոնների դերակատարությանը և ստեղծված իրավիճակում որոշում կայացնողների ուուղեղային կենտրոնների առջև ծառացած մարտահրավերների քննարկմանը: «Խնդիր էր դրված փոխանակվել փորձով և ուրվագծել ռազմավարական տեսլական՝ ճգնաժամային կառավարման, արտակարգ պայմաններում որոշումների կայացման, ֆոնդահայթայթման, հաղորդակցության ապահովման, քաղաքականության հետազոտության և խորհրդատվության տրամադրման հարցերում: Համաժողովի նպատակն էր համախմբել և աջակցել աշխարհի ուղեղային կենտրոններին, որպեսզի վերջիններս կարողանան համավարակի պայմաններում առավել արդյունավետ իրականացնել քաղաքականություն մշակողներին և հանրությանը՝ փաստերի և փորձագիտության վրա հիմնված տեղեկատվությամբ ապահովելու իրենց գործառույթը»,- մանրամասնեց մեր գործընկերը:

«Համաժողովին մասնակցել են աշխարհի շուրջ 70 երկրից ավելի քան 300 ուղեղային կենտրոնների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես են եկել Փենսիլվանիայի համալսարանի TTCSP-ի տնօրեն, դոկտոր Ջեյմս Մաքգանը (James McGann),Բրուքինգսի ինստիտուտի(Brookings Institution) նախագահ, գեներալ Ջոն Ալենը (John Allen) և «Ժառանգություն» հիմնադրամի (Heritage foundation) նախագահ, դոկտոր Քեյ Քոլ Ջեյմսը (Kay Coles James), որոնց հետ, ի դեպ, առիթ եմ ունեցել ծանոթանալ դեռ 2018 թ.՝ Բրուքինգսի ինստիտուտում կայացած ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանիշավորման զեկույցին նվիրված համաժողովում: Այնուհետև, տեղի ունեցան թեմատիկ պանելային քննարկումներ, որոնց ընթացքում աշխարհ իառաջատար ուղեղային կենտրոնների ղեկավարները ներկայացնում էին ստեղծված իրավիճակում իրենց ռազմավարություններն և մասնակիցների հետ կիսվում փորձով»,- ասաց Վարդան Աթոյանւ: Նրա խոսքով, ելույթների ընթացքում բարձրացվում էին հարցեր, տեղի էր ունենում քննարկում: «Հավելեմ, որ «Ամբերդ»-ի մասնակցությունը այս համաժողովին անչափ կարևոր էր, քանի որ միջոցառումը ներկայացուցչական էր և առիթ էր ոչ միայն մասնակցելու,այլև՝ընդլայնելու փորձագիտական կապերը և մեծացնելու մեր կենտրոնի ճանաչվածությունն ուղեղային կենտրոնների գլոբալ համայնքում»,- ասաց Վարդան Աթոյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին