Ֆրանսիացի ուսանողը կիսվել է «Ամբերդ»-ում անցկացված իր հետազոտական փորձառության տպավորություններով
Լիոնի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences PoLyon, France) ուսանողուհի Ժուլի Օդդոն (Julie Oddon) ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում անցկացված քառամսյա հետազոտական փորձառությանը նվիրված տեսաուղերձ է պատրաստել:
Նշենք, որ Ժուլի Օդդոն ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում հետազոտական փորձառություն է անցել ս.թ. փետրվար-հունիս ամիսներին, որի շրջանակներում ոչ միայն ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, այլև՝ ակտիվորեն մասնակցել է ընթացիկ աշխատանքներին և իր փորձառության ղեկավար, «Ամբերդի» փոխտնօրեն-ավագ փորձագետ, ք.գ.դ. Վարդան Աթոյանի համակարգմամբ իրականացրել է ինքնուրույն ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակներում Ժուլին պատրաստել է հայ-ֆրանսիական երկողմ հարաբերություններին նվիրված հոդված, որը լույս կտեսնի «Ամբերդ» տեղեկագրի առաջիկա համարում:
Տեսաուղերձում նա կիսվում է հետազոտական փորձառության ընթացքում իրականացրած աշխատանքների, արձանագրած արդյունքների, ինչպես նաև՝ «Ամբերդից» և Հայաստանից ստացված տպավորությունների մասին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին