Ֆրանսիացի ուսանողը կիսվել է «Ամբերդ»-ում անցկացված իր հետազոտական փորձառության տպավորություններով

Դիտումների քանակ՝ 2145

Լիոնի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (Sciences PoLyon, France) ուսանողուհի Ժուլի Օդդոն (Julie Oddon) ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում անցկացված քառամսյա հետազոտական փորձառությանը նվիրված տեսաուղերձ է պատրաստել:

Նշենք, որ Ժուլի Օդդոն ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնում հետազոտական փորձառություն է անցել ս.թ. փետրվար-հունիս ամիսներին, որի շրջանակներում ոչ միայն ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, այլև՝ ակտիվորեն մասնակցել է ընթացիկ աշխատանքներին և իր փորձառության ղեկավար, «Ամբերդի» փոխտնօրեն-ավագ փորձագետ, ք.գ.դ. Վարդան Աթոյանի համակարգմամբ իրականացրել է ինքնուրույն ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակներում Ժուլին պատրաստել է հայ-ֆրանսիական երկողմ հարաբերություններին նվիրված հոդված, որը լույս կտեսնի «Ամբերդ» տեղեկագրի առաջիկա համարում:

Տեսաուղերձում նա կիսվում է հետազոտական փորձառության ընթացքում իրականացրած աշխատանքների, արձանագրած արդյունքների, ինչպես նաև՝  «Ամբերդից» և Հայաստանից ստացված տպավորությունների մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին