«Երիտասարդ տնտեսության» հերոսն այս անգամ ՀՊՏՀ ասպիրանտ Ծովակ Ոսկանյանն է

13.09.2021
Դիտումների քանակ՝ 936

Ծովակ Ոսկանյանը ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասպիրանտ է և զբաղվում է օծանելիքի արտադրությամբ:

Ի՞նչը ոգեշնչեց երիտասարդ տնտեսագետին դառնալ պարֆյումեր, տնտեսագիտական գիտելիքներն ինչպե՞ս են օգնում նրան այս յուրահատուկ բիզնեսում: Ծովակի գործունեության մասին այս և ուշագրավ այլ մանրամասներ կարող եք բացահայտել՝ հարցազրույցը դիտելով «Երիտասարդ տնտեսություն» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հետևյալ հղմամբ։

Հիշեցնենք՝ «Երիտասարդ տնտեսություն» նախաձեռնությունը տեսանյութերի շարք է, որտեղ երիտասարդ տնտեսագետները հանրամատչելի կերպով մեկնաբանում են տնտեսական տարբեր երևույթներ: Տեսանյութերի շարքը հրապարակվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում և Ա1+ առցանց լրատվամիջոցում։ Մինչ օրս նախաձեռնության հերոսներ են դարձել ՀՊՏՀ ուսանողներ Անդրանիկ Մարգարյանը, Նարինե Պետրոսյանը և ասպիրանտ Գագիկ Բադադյանը, որոնց հարցազրույցները և մանրամասները կարող եք տեսնել հետևյալ հղմամբ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին