Կայացել է «Ժան Մոնե»-ի տեղեկատվական վեբինարը

14.04.2021
Դիտումների քանակ՝ 1051

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինն այսօր իրականացրել է «Ժան Մոնե» գործողությունների վերաբերյալ տեղեկատվական վեբինար։

Բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանն ակադեմիական անձնակազմին ներկայացրել է այս գործողությունների նպատակը, այն է՝ խթանել դասավանդումն ու հետազոտությունը ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում,  անդրադարձել հիմնական տեսակներին, դիմելու ընթացակարգին։ Այնուհետև միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Ալբերտ Հայրապետյանը ներկայացրել է իր փորձը ՀՊՏՀ-ում այժմ իրականացվող 2 «Ժան Մոնե» ծրագրերում (EU-PPP և EUCON), ինչպես նաև հորդորել է իր գործընկերներին՝ օգտվել «Էրազմուս+» ծրագրի ընձեռած հնարավորություններից:

Նշենք, որ այս տարի «Ժան Մոնե» գործողություններից ակտիվ են 3-ը՝ ԺՄ մոդուլ, ԺՄ ամբիոն և ԺՄ գերազանցության կենտրոն՝ համապատասխանաբար 30.000, 50.000 և 100.000 եվրո ֆինանսավորմամբ։ Միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ ՀՊՏՀ դասախոսները ԺՄ գործողություններում կարող են սկսել ներգրավվել՝ դիմելով ԺՄ մոդուլին։ Այն ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում դասընթաց կամ ուսումնական ծրագիր է, որը պետք է դասավանդվի է մեկ կամ մեկից ավելի դասախոսների կողմից՝ 3 տարվա ընթացքում (յուրաքանչյուր տարում՝ առնվազն 40 դասաժամ)։

Մանրամասների համար կարող եք դիմել միջազգային կապերի բաժին՝ գրելով int.asue@gmail.com էլ․հասցեին կամ զանգահարելով՝ 010 593 484։

ՀՊՏՀ մարքեթինգին և հասարակայնության հետ կապերի բաժին