Հայտնի են 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի անվանական կրթաթոշակակիրների անունները

Դիտումների քանակ՝ 3868

Այսօր տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը՝ օրակարգային մեկ հարցով: Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը զեկուցեց «2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակում անվանական կրթաթոշակներ տրամադրելու մասին» հարցը՝ ներկայացնելով մանդատային հանձնաժողովում քննարկված թեկնածուների անունները: Ներկայացված ցանկը, որը ռեկտորատը հաստատեց, ներկայացնում ենք ստորև:

Անահիտ Արայիկի Սահակյան՝ կառավարման ֆակուլտետի «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանող: Սահմանել «Զ.Բաշինջաղյանի անվան» կրթաթոշակ:

Անի Միհրանի Եղոյան՝ ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանող: Սահմանել «Հ.Թումանյանի անվան» կրթաթոշակ:

Անդրանիկ Ատոմի Մարգարյան՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանող: Սահմանել «Մ.Քոթանյանի անվան» կրթաթոշակ:

Մելինե Վարդանի Աբրահամյան՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի «Շուկայաբանություն (մարքեթինգ) (ըստ ոլորտի)» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանող: Սահմանել «Վ.Ներկարարյանի անվան» կրթաթոշակ:

Մարիաննա Վարդանի Դանիելյան՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի «Վիճակագրություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանող: Սահմանել «Ա.Արզումանյանի անվան» կրթաթոշակ:

Հայկ Լևոնի Քալանթարյան՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանող: Սահմանել «Կ.Կարագյանի անվան» կրթաթոշակ:

Իրինա Արթուրի Սարգսյան՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանող: Սահմանել ուսանողական խորհրդի կողմից տրամադրվող կրթաթոշակ:

Օրակարգային հարցից հետո անդրադարձ կատարվեց ընթացիկ հարցերի քննարկմանը, դեկանները ներկայացրեցին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանին ուղղված ուսանողների դիմումները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին