Հայտնի են ՀՊՏՀ առկա բակալավրիատ ընդունված ուսանողների անունները

Դիտումների քանակ՝ 22627

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը տեղեկացնում է, որ քիչ առաջ հայտնի են դարձել ՀՊՏՀ առկա բակալավրիատ ընդունված ուսանողների անունները: Եվ այսպես, ՀՊՏՀ առկա բակալավրիատ է դիմել 1448 դիմորդ, որից ընդունվել է 1154-ը, որից 64-ը՝ անվճար:

Մեր համալսարան ընդունվածների անունները կարող եք տեսնել՝ անվճար համակարգի անվանացանկը այստեղ, վճարովի համակարգինը՝ այստեղարտոնությամբ ընդունվածներինը` այստեղ։

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը այս տարվա ընդունելության արդյունքները գոհացուցիչ է համարում: «Ի լրումն պետք է նշել, որ այս տարի առաջին անգամ համալրվել են այնպիսի մասնագիտություններ, որոնք նախորդ տարիներին թափուր էին մնացել: Ուրախությամբ պետք է նշեմ, որ դրանց թվում են «Տեղեկատվական համակարգեր», «Սերվիս»,  «Զբոսաշրջություն»  «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա», «Վիճակագրություն» մասնագիտությունները», - ասաց Գրիգոր Նազարյանը:

Շնորհավորում ենք այն դիմորդներին, որոնք դարձել են մեր համալսարանի ուսանողներ և մաղթում ենք բարի երթ՝ համալսարանական կրթության երանելի ճանապարհին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին