Հայտնի են ՀՊՏՀ անվճար մագիստրատուրա ընդունված դիմորդների անունները

Դիտումների քանակ՝ 5710

2019-2020 ուսումնական տարվա ՀՊՏՀ առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության անվճար ուսուցման մրցույթի արդյուքներն ամփոփվել են: ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովը հրապարակման է ներկայացրել անվճար հիմունքներով առկա մագիստրատուրայի 1-ին կուրս ընդունվածների ցուցակը, այդ թվում՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մրցույթի արդյունքները:

Շնորհավորում ենք բոլորին:

Հիշեցնենք, որ սա մագիստրատուրայի 1-ին փուլի արդյունքն է և 2-րդ փուլի (վճարովի տեղերի համար) ընդունելությունը շարունակվում է, վերջնաժամկետը հուլիսի 5-ն է, մանրամասներին ծանոթացեք ՀՊՏՀ պաշտոնական կայքի Դիմորդ խորագրում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին