«Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի նոր համարը պատրաստ է. էլեկտրոնային տարբերակը՝ առցանց

Դիտումների քանակ՝ 1486

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր համարի էլեկտրոնային տարբերակն արդեն հրապարակված է համալսարանի պաշտոնական կայքում: Այս տարվա առաջին թողարկման մեջ «Կառավարում» խորագրի ներքո լույս են տեսել Անահիտ Մելքումյանի, Էմիլ Գրիգորյանի «Զբաղվածության հիմնախնդիրները ՀՀ ՏՏ ոլորտում», Հասմիկ Հարությունյանի «Հանրային ծառայողների խթանման համակարգի բարելավման հիմնական ուղիները», Գոհար Աղաջանյանի «Համայնքի բյուջեի ձևավորման կառուցակարգերը. առկա հիմնախնդիրները ՀՀ-ում»,Մարի Ստեփանյանի «ՀՀ բանկերի գործունեության արդյունքների նկատմամբ մարդկային ռեսուրսների կառավարման ազդեցության գնահատումը», Սեդրակ Հարությունյանի «ՀՀ կառավարության գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացման և կառավարման կազմակերպական կառուցվածքի լավարկման ուղղությունները», Աշոտ Զալինյանի «Պետական կառավարման բարեփոխումների տեսության շուրջ», Անուշ Թումանյանի «Հետխորհրդային երկրների առողջապահական համակարգի գործոնային և կլաստերային վերլուծություն» հոդվածները:

«Մակրոտնտեսագիտություն» խորագրում ներկայացված են Վահան Բաբայանի, Արմեն Ասատրյանի «Մակրոտնտեսական գործոնների ազդեցությունը ՀՀ դրամի և ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումների վրա», Արսեն Պետրոսյանի, Գագիկ Հակոբյանի «Կյանքի որակը գնահատող բաղադրյալ ցուցանիշների անհրաժեշտությունը և հաշվարկման կարգը», Դիանա Գևորգյանի «ՀՀ տնտեսության մրցունակության վերլուծությունը և գնահատումը», Ծովինար Կարապետյանի, Սասուն Մինասյանի « ՀՀ տնտեսական աճի վրա ազդող արտաքին գործոնները: Էկզոգեն աճի մոդելը» հոդվածները:

«Ֆինանսներ և ապահովագրություն» խորագրի ներքո տեղ են գտել Գոռ Չատինյանի, Մհեր Վարդանյանի «Բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառությունը ֆինանսական համակարգերում», Գագիկ Վարդանյանի, Դավիթ Վարդանյանի «Ֆինանսական գրագիտությունը Հայաստանի Հանրապետությունում. միջազգային համեմատություններ» , Վարդան Բոստանջյանի, Սամվել Ասատրյանի «Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի ապահովագրության համակարգի ձևավորման խնդիրները», Գայանե Հարությունյանի « ՀՀ-ում էկոլոգիական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրմանը նպաստող պայմանների վերլուծությունը» հոդվածները:

«Միջազգային տնտեսական հարաբերություններ» խորագրի ներքո կարող եք կարդալ Դավիթ Հախվերդյանի, Հովհաննես Մելքումյանի «ԵԱՏՄ շրջանակներում ավելացված արժեքի հարկի ներդաշնակեցման հիմնական խնդիրները» հոդվածը:

«Վիճակագրություն» խորագրի ներքո Մանուկ Մովսիսյանի «Պետական բյուջեի եկամուտների մակարդակի վրա գործոնների ազդեցության վիճակագրական գնահատումը» հոդվածն է:

«Դասավանդման մեթոդաբանությունը» խորագրի ներքո Լիդա Տոնոյանի «Երկխոսության ունակության ակտիվացումը ուսումնամասնագիտական հաղորդակցման ոլորտում» հոդվածն է:

Հանդեսն ավարտվում է «Խոսք հիշատակի» խորագրով, որտեղ պրոֆեսոր Արամ Սարգսյանի հոդվածն է Սուրիկ Արտավազդի Սարգսյանի մասին :

Հանդեսի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի էջում՝ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին