Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հյուրընկալել է ՀՊՏՀ-ականներին

Դիտումների քանակ՝ 1705

Մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտացման 2-րդ կուրսի մագիստրանտները հերթական ուշագրավ արտագա դասն անցկացրել են Հանրային հեռուստաընկերությունում:

Այցը կազմակերպել է մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը՝ «Մեդիաէկոնոմիկա» և «Հանրային կապեր» առարկաների շրջանակներում: Հանրայինի մարքեթինգի բաժնի և հանրային կապերի պատասխանատուներ՝ Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մարտինա Սարդարյանը, նույն բաժնի մասնագետ Յունոնա Մալենկոն և հասարակայնության և արտաքին կապերի տնօրեն Տիգրան Դանիելյանը, մարքեթինգային ծառայության պետ Մարինա Ավետիսյանը ՀՊՏՀ-ականների համար պարզաբանել են հեռուստագովազդի, մեդիապլանավորման և հանրային կապերի, ինչպես նաև հեռուստաոլորտում մարքեթինգի կիրառման առանձնահատկությունները: Մեր մագիստրանտները շրջել են հեռուստաընկերությունում, ծանոթացել առանձին բաժիննների աշխատանքին:

Լիլիթ Դադայանը հատուկ շնորհակալություն է հայտնում Մարտինա Սարդարյանին և Հ1-ի ներկայացուցիչներին՝ ջերմ հյուրընկալության, մասնագիտական փորձի փոխանակման համար:

Asue.am-ի հետ զրույցում դասախոսը նշեց, որ մինչև ուսումնական կիսամյակի ավարտը արտագնա այցերը շարունակական են լինելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին