Երրորդ ծրագիրը՝ ՀՊՏՀ նոր մագիստրոսական ծրագրերի շարքում. «Ապահովագրական գործ»
Ինչպես արդեն հայտարարել ենք, գալիք ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ում կներդրվեն 9 մագիստրոսական նոր ծրագրեր, որոնք կիրականացվեն աշխատաշուկայի խոշոր կազմակերպությունների հետ համատեղ:
Սիրելի դիմորդներ, 3-րդ նոր ծրագիրն ուղղված է ապահովագրական ոլորտի մասնագետների պատրաստմանը և կոչվում է «Ապահովագրական գործ»: Հիշեցնենք, որ նման ծրագիր իրագործելու մտադրությունը վավերացվել էր 2019թ. դեկտեմբերի 3-ին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արևշատ Մելիքսեթյանի կողմից համագործակցության պայմանագրի ստորագրմամբ:
Նոր մագիստրոսական ծրագիրը կիրականացվի
- Ապահովագրական ոլորտի խոշոր ընկերությունների հետ համատեղ
- 1,5 տարի ժամկետով
- Ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ
- Նորագույն դասավանդման մեթոդների կիրառմամբ
- Շաբաթական երեք անգամ
- Երեկոյան ժամը 18:00-ից հետո
- Դասընթացների ընթացքում կամ անմիջապես հետո գործատու կազմակերպություններում փորձառության անցկացմամբ
Սիրելի դիմորդներ, ծրագրի մանրամասներն ամբողջ տարի հասանելի կլինեն ձեզ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Դիմորդ» բաժնում: Այժմ ծանոթացեք «Ապահովագրական գործ» ծրագրի մանրամասներին այստեղ:
Նախորդ ծրագրերին կարող եք ծանոթանալ՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» մագիստրոսական ծրագրին՝ այստեղ, «Բանկային գործունեության կազմակերպում» մագիստրոսական ծրագրին՝ այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին