Հայտնի են հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ՈՒԳԸ հաղթողները

Դիտումների քանակ՝ 2608

Շարունակվում է ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության գարնանային նստաշրջանը: Մայիսի 4-ին մեկ օր աշխատելուց հետո դադար է վերցրել ֆինանսական ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, երեկ մեկնարկել է և այսօր կշարունակվի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետային նիստը: Իսկ մայիսի 10-11-ին տեղի ունեցած հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետային նիստի արդյունքներն արդեն հայտնի են: Նշենք, որ առաջին նիստին ելույթ են ունեցել բակալավրիատի ուսանողները, երկրորդին՝ մագիստրանտները: Մասնակցել են գիտության և ասպիրանտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, բաժնի առաջատար մասնագետ Գայանե Մուրադյանը, ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, դեկանի տեղակալ Սոնա Ղազարյանը, ՈՒԳԸ պատասխանատու-դասախոսներ Անուշ Գասպարյանը և Նարինե Միրզոյանը, ուսանողներ:
Այսպես, 16 մասնակիցներից 1-ին և լավագույն զեկուցում է ճանաչվել Հռիփսիմե Ալբերտյանի (հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի)), մագիստրատուրա 1-ին) «Ֆինանսական ակտիվների հաշվառման առանձնահատկությունները առևտրային բանկերում», 2-րդ՝ Մարիամ Մաթևոսյանի (աուդիտ, մագիստրատուրա, 1-ին) «ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգերի վերլուծություն», 3-րդ՝ Էլեն Ավալյանի (հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), մագիստրատուրա, 2-րդ) «Արտադրանքի ծավալի վրա նյութատարության ազդեցության վերլուծությունը» զեկուցումները: Դրանք, մրցատյանի որոշմամբ, գրագետ, հետևողական, խոր ուսումնասիրության և համարժեք ներկայացման համար արժանի էին բարձր գնահատականի և խրախուսանքի: Մրցատյանի հատուկ մրցանակը շնորհվել է Սիլվա Գևորգյանին (հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի), բակալավրիատ, 3-րդ)՝ «Հարկերը որպես ՀՀ պետբյուջեի եկամուտների գլխավոր աղբյուր» թեմայի ուսումնասիրության ու ներկայացման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին