Պատրաստ է «Ամբերդ տեղեկագրի» տարեվերջյան համարը
«Ամբերդ» հետազոտական կենտրոնը ներկայացնում է «Ամբերդ տեղեկագրի» տարեվերջյան համարը:«Պատերազմի համապատկերը», «Ֆինանսներ» «Տարածաշրջան և Հայաստան» «Աշխարհատնտեսական քրոնիկոն», «Հայ հասարակության տեսլականը» խորագրերի ներքո կգտնեք 13 հոդվածներ:
Արմեն Քթոյանի, Աննա Փախլյանի, Գայանե Թովմասյանի, Հայկ Բեջանյանի, Արմեն Ճուղուրյանի, Էդգար Աղաբեկյանի, Տաթևիկ Ռոստոմյանի, Վահե Բուլանիկյանի, Տաթևիկ Առուստամյանի, Անի Բարսեղյանի, Աստղիկ Խաչատրյանի (համահեղինակներ), Նարե Կարապետյանի, Համազասպ Գալստյանի և Յուրի Հովականյանի հրապարակումները Արցախյան պատերազմի, դրա հետևանքների և ազդեցությունների վերլուծությունն են ու գնահատումը:
Ամբողջական համարը կարող եք տեսնել ՀՊՏՀ պաշտոնական կայքում` հետևյալ հղումով:
ՀՊՏՀ Լրավության և հասարակայնության հետ կապերի բաժին