Լույս է ընծայվել «Տնտեսագետի» նոր համարը, հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակը
Ամսագրի մայիս-հունիսյան համարը կրկին վավերագրում է բուհական հագեցած իրադարձությունները՝ առօրյա ու տոնական, բացահայտում նոր հեղինակներ ու նոր շունչ տալիս ավանդական խորագրերին: Այս համարում արտացոլված են ամփոփիչ ատեստավորման գործընթացը, ավարտահանդեսը, շրջանավարտների հետազոտական աշխատանքի արդյունքները, տնտեսական կարևոր ու հետաքրքրական նորությունները և այլն:
Համառոտ ներկայացնենք բովանդակությունը:
ՀՊՏՀ խորհրդի նիստում համալսարանը վերակազմավորվել է հիմնադրամի և դիմել լիազոր մարմնին:
Հաջորդաբար հրապարակումներ են ամփոփիչ ատեստավորման գործընթացի, բուհում ուսանողական հարցումների էլեկտրոնային համակարգի, մագիստրոսական նոր ծրագրերի ներդրման, միջազգային համագործակցության նոր փուլի մասին:
Համարի տարբեր էջերում լուսանկարային շարքեր են, որոնք պատմում են ռեկտորատի և վարչատնտեսական բաժինների աշխատանքի մասին:
ԵՊՀ-100-ամյակի առթիվ հանրապետության մայր համալսարանին իրենց սրտի խոսքն են հղում ՀՊՏՀ դասախոսներ Արփինե Մալքջյանը, Գեղեցիկ Գրիգորյանը, Մհեր Աղալովյանը:
Լավագույն շրջանավարտներից երկուսը հանդես են գալիս հոդվածներով. Գևորգ Պետրոսյան՝ «Անշարժ գույքի երկրորդային շուկայի զարգացումները և տնտեսամաթեմատիկական գնահատումը», Մարիամ Հակոբյան՝ «Հանրային կապերը մեր բուհում. մի քանի դիտարկում»:
Մայիսյան ոգեղենությունն ու հմայքն է բացահայտում Մերի Աբգարյանը:
Ընդգրկուն ու հետաքրքրական է Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկարը»՝ Հայաստանի տնտեսական կյանքի նորություններով ու վերլուծություններով:
Որպես Ճապոնիայի մշակույթի գիտակի՝ «Տնտեսագետը» բացահայտում է ՀՊՏՀ դասախոս Աննա Վարդանյանին, իսկ վերջինս մեր ընթերցողի համար՝ ճապոնացի գեղանկարիչ Կացուշիքա Հոքուսային:
Հասմիկ Հակոբյանը, Անի Խնձրցյանը, Արփինե Մխիթարյանը պատմում են ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի երկամսյա իրադարձությունների մասին:
Լուսաբանված են նաև ՈՒԽ 25-ամյակի նվիրված միջոցառումները:
Մեր բուհը դարձել է արյունատվության մասնակից. «Ամենակարևորի մասին» խորագրում Նեդա Պետրոսյանն անդրադառնում է դոնորագրման պատմությանը, կարգին և սկզբունքներին, մեր համալսարանի մասնակցությանը:
Բուհի ղեկավարության կարևոր քննարկումներն ու որոշումները արտացոլված են գիտական խորհրդի լուսաբանումներում:
«Էրազմուս+» խորագրում համալսարանի միջազգայնացման գործընթացի առանցքային նորություններն են:
«Լրահոս»-ում կրկին խտացված են համալսարանական իրադարձությունները:
«Մշտադիտարկում»-ում Էդգար Աղաբեկյանը վերլուծում է ֆինանսական շուկաների փետրվար-մայիս ամիսների զարգացումների շարժընթացը:
«Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո դոցենտ Սոֆյա Օհանյանը ներկայացնում է Կոմիտաս վարդապետի կյանքն ու գործունեությունը և կոմիտասյան թեմայի արծարծումները հայ կերպարվեստի վարպետների աշխատանքներում:
Սիրելի՛ ընթերցողներ, հեղինակներ, եթե դեռևս արձակուրդում չեք, համեցեք ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին՝ ստանալու ամսագիրը: Իսկ էլեկտրոնային տարբերակն այս պահից հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) հետևյալ հղումով:
Մաղթում ենք հաճելի ընթերցում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին