«Տնտեսագետ» մարզաառողջարանն իր աշխատանքը կսկսի հուլիսի 5-ին

Դիտումների քանակ՝ 2712

Սիրելի' ՀՊՏՀ-ականներ, գեղատեսիլ Դիլիջանում գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջարանը, այս տարի ևս, իր հյուրընկալ դռները կբացի ՀՊՏՀ աշխատակիցների, ուսանողների, նրանց հարազատների և ընտանիքների անդամների առաջ: Մարզաառողջարանում հանգստի կազմակերպումը կսկսվի հուլիսի 5-ից: Մարզաառողջարանի հանգստյան ուղեգրեր ձեռք բերելու համար կարող են դիմել նաև ՀՊՏՀ Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերի, ինչպես նաև ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի աշխատակիցները, ուսանողները և նրանց հարազատները:

Մարզաառողջարանում ՀՊՏՀ աշխատակիցների, ուսանողների , նրանց հարազատների և ընտանիքների հանգիստը պատշաճ կազմակերպելու համար ՀՊՏՀ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտը՝ տնօրեն Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրականացրել է նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ:

Մարզաառողջարանում հանգիստը կկազմակերպվի 4 հետևյալ հերթափոխներով՝

  • 1-ին հերթափոխ՝ հուլիսի 5-ից մինչև հուլիսի 16-ը ներառյալ,
  • 2-րդ հերթափոխ՝ հուլիսի 18-ից մինչև հուլիսի 29-ը ներառյալ,
  • 3-րդ հերթափոխ՝ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ,
  • 4-րդ հերթափոխ՝ օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ:

1 հերթափոխի ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար կազմում է 36.000 ՀՀ դրամ, իսկ նրանց հարազատների համար՝ 42.000 դրամ: Մեկ օրվա ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար կազմում է 3000, իսկ նրանց հարազատների և ընտանիքների անդամների համար՝ 3500 ՀՀ դրամ: Մինչև 3 տարեկան 1 երեխայի հանգիստը անվճար է, մինչև 3 տարեկան երկու երեխայի համար պետք է ձեռք բերել մեկ ուղեգիր:

ՀՊՏՀ ղեկավարությունը որոշել է այս տարի համալսարանի բոլոր ֆակուլտետների սոցիալապես անապահով թվով 30 ուսանողի տրամադրել անվճար ուղեգրեր: Այս մասին մանրամասները ուսանողներին կներկայացնեն ֆակուլտետների դեկանները:

Ուղեգրերի վաճառքը կմեկնարկի հունիսի 11-ից: Ուղեգրերի ձեռքբերման համար պետք է դիմել ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժին կամ զանգահարել 010 593-431 հեռախոսահամարով:

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, խնդրում ենք խստորեն հետևել սույն կարգին՝ հարկավոր է մարզաառողջարան այցելել ձեր ուղեգրի օրը՝ ժամը 14.00-ին, իսկ ավարտին՝ ժամը 11.00-ին, ազատել զբաղեցրած սենյակը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին