Հարգանքի տուրք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Դիտումների քանակ՝ 1457

ՀՊՏՀ աշխատակազմը՝ պրոռեկտորները, դեկանները, ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, երեկ հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: ՀՊՏՀ աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Նշենք, որ երեկ Հայաստանը և համայն հայությունը դեպի Ծիծեռնակաբերդ իր ամենամյա երթով, հիշատակի բազմապիսի արարողություններով հիշատակեց Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը՝ ոգեկոչելով Մեծ եղեռն զոհերի հիշատակը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին