Բուհում ամփոփիչ ատեստավորման գործընթաց է՝ ավարտական աշխատանքների պաշտպանություն
Մեր համալսարանում մեկնարկել է ամփոփիչ ատեստավորման գործընթացը, որը ՀՊՏՀ շրջանավարտների համար նշանավորվում է ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:
ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանից տեղեկացանք, որ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունն այս տարի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման շրջանավարտների համար սահմանված է ապրիլի 25-ից մայիսի 28-ը, բակալավրիատի հեռակա ուսուցման շրջանավարտների համար՝ մայիսի 29-ից հունիսի 20-ն ընկած ժամանակահատվածը: Պրոռեկտորը հավաստիացրեց, որ մեկնարկը պատշաճ պատրաստվածությամբ է. հաստատված են հանձնաժողովների նախագահները, կազմը, ֆակուլտետներում բնականոն գործընթաց է՝ ըստ սահմանված կարգի:
Այսօր ավարտական աշխատանք էր պաշտպանում միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսեցիներից 11 հոգի: Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տ.գ.դ. Դիանա Գալոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շրջանավարտները գոհացրել, ոմանք նաև հիացրել են հանձնաժողովին:
Հաջողություն, ուսումնառության փուլի բարի ավարտ ենք մաղթում առկա և հեռակա բակալավրիատի, առկա մագիստրատուրայի բոլոր շրջանավարտներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին