Տնտեսագիտական մայր համալսարանը պատրաստվում է նոր ուսումնական տարվան. ավարտին են մոտենում նաև ներքին հարդարման աշխատանքները
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում արդեն մի քանի տարի ամառային արձակուրդները աշխատանքային են այն իմաստով, որ համալսարանում իրականացվում են ներքին հարդարման, բարեկարգման, վերանորոգման աշխատանքներ: Այս տարին էլ բացառություն չէր, և նախօրոք կազմված նախագծի հիման վրա համալսարանի բոլոր ֆակուլտետներում իրականացվեցին ոչ միայն մասնակի վերանորոգման, պատերի թարմացման, այլև ներքին հարդարման ու ձևավորման աշխատանքներ:
Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում վերանորոգվել են գիտաուսումնական լաբորատորիաներին հատկացված աշխատասենյակները, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետում ՀՊՏՀ բրենդային գույներով, թևավոր խոսքերով և ոգեշնչող կարգախոսներով ձևավորվել են պատերը, կարգի են բերվել որոշ վարչական ստորաբաժանումներ, ամբիոններ:
Սեպտեմբերին ուսանողներին և աշխատակիցներին սպասվում է ևս մեկ անակնկալ. գլխավոր մասնաշենքի ֆոեն կկահավորվի և ուսանողների, ինչու չէ, նաև աշխատակիցների համար կդառնա հանգստի կամ քննարկումների գեղեցիկ անկյուն:
Սիրելի ուսանողներ, իսկ Ձեզ հետաքրքրող տեղեկությունները, հիշեցնենք, արտահայտված են մեր հատուկ անդրադարձում, որին կարող եք կրկին ծանոթանալ՝ այցելելով այստեղ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին