ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից․ Վեներա Կարապետյան

04.07.2023
Դիտումների քանակ՝ 1388

ՀՊՏՀ-ն, կրթական կառույց լինելուց զատ, իր ուսանողների համար նաև ապագա գործատու է։ Յուրաքանչյուր շրջանավարտ, դառնալով ՀՊՏՀ անձնակազմի մասնիկը, իր գիտելիքը, յուրահատուկ ոճն ու դիմագիծն է բերում։

«ՀՊՏՀ ուսանողից՝ աշխատակից» նոր շարքը ՀՊՏՀ շրջանավարտների՝ այսօր արդեն մեր երիտասարդ գործընկերների մասին է։

Շարքի առաջին հերոսը ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի շրջանավարտ, ֆինանսական հաշվառման ամբիոնի աշխատակից Վեներա Կարապետյանն է։

Ի՞նչ է Ձեզ տվել բուհական կրթությունը։

–Համալսարանական կրթությունը հնարավորություն է տվել ձեռք բերելու արագ սովորելու, կողմնորոշվելու հմտություններ և բացահայտելու սեփական ներուժը։

–Ինչպե՞ս կնկարագրեք ՀՊՏՀ-ում Ձեր աշխատանքը։

–Աշխատանքս ՀՊՏՀ-ում անցնում է ակտիվ, արդյունավետ և հետաքրքրաշարժ։ Լինելով Տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ՝ ինձ համար գրավիչ է ուսումնական գործընթացներն այլ կետից ուսումնասիրելը։

–Ի՞նչ հետաքրքրություններ ունեք։

–Համալսարանական տարիներին ինքս իմ մեջ բացահայտել եմ պատասխանատվություն ստանձնելու, նոր ոլորտներ ուսումնասիրելու և ինքնակրթության նկատմամբ հետաքրքրություն։

Ո՞րն է Ձեր ամենամեծ երազանքը։

–Դառնալ ոլորտում լավագույն մասնագետներից մեկը և ստեղծել իմ սեփական բիզեսը։ (Բիզնեսի ստեղծման ճանապարհին եմ այս փուլում, ստեղծում են նոր բրենդ՝ իմ անունով)։

-Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենօրյա մոտիվացիան։

-Առհասարակ, աշխատելու ամենակարևոր մոտիվացիան արժեք ստեղծելու ձգտումն է։ Հարկավոր է արժեք ստեղծել ու ամեն օր՝ ավելի որակյալ աշխատանքով։

-Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին կուրսեցիներին։

-Առաջին կուրսեցիներին կցանկանամ ասել, որ կյանքի ամենահետաքրքիր և ամենապատասխանատու շրջանն է սկսվում։ Շատ ժամանակ անցկացրեք ձեր համակուրսեցիների, ընկերների հետ։ Բայց երկրորդ կետի մասին չմոռանանք, սրանք նաև ամենապատասխանատու տարիներն են, հարկավոր է կրթվել ու զարգանալ, ժամանակը թռչում է։