Նորություններ
ՀՊՏՀ-ում վերանայվում է փորձառությունների կազմակերպման գործընթացը. ուսանողների հետ հանդիպեցին ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի ներկայացուցիչները
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում վերանայվում է փորձառությունների կազմակերպման գործընթացը, որի նպատակը ոչ միայն պրակտիկաների կազմակերպման ձևը, այլև դրանց բովանդակությունը փոխելն է՝ հնարավորություն ընձեռելով ուսանողներին համալսարանում ստացած գիտելիքներն ամրապնդել իրական փորձառությամբ: Փետրվարից ՀՊՏՀ-ում...
ՀՊՏՀ ուսանողները քննություններ են հանձնում. քննական տրամադրությունները՝ asue.am-ի դիտանկյունից
Քննասենյակ մտնելուց առաջ ուսանողներն իրար հետ քննարկում են հարցատոմսերը, վերջին րոպեներին անգամ ջանում մեկ բան ավելի իմանալ ու հնարավորինս պատրաստ ներկայանալ քննությանը: Հունվարի 8-ից ՀՊՏՀ-ում մթնոլորտը քննական է: asue.am-ը այս օրերին շրջել է ֆակուլտետներում, զրուցել ուսանողների հետ, այցելել քննասենյակներ, որտեղ...
Ռեկտորատը հաստատեց ուսման վարձի փոխհատուցում ստացած ուսանողների ցուցակը, կարևորեց բուհում գիտական կյանքի աշխուժացումը
Ռեկտորատի նիստն այսօր օրակարգային երկու հիմնական հարց էր նախատեսել: Առաջին հարցը զեկուցելու համար ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը խոսքը տրամադրեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանին: Զեկուցելով 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակում վճարովի ուսուցման համակարգի...
ՀՊՏՀ գիտական խորհրդի նիստում ներկայացվեցին հաշվետվություններ, հաստատվեցին կրթական ծրագրեր
ՀՊՏՀ գիտական խորհրդի այսօրվա նիստը մեկնարկեց բուհի միջազգային գործունեության վիճակի և խնդիրների մասին հաշվետվությամբ, որը ներկայացրեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Պրոռեկտորը ներկայացրեց համաշխարհային կրթական տարածքին համալսարանի միասնացման, կրթական կենտրոնների և հիմնադրամների...
Կրթական բարեփոխումների նոր փուլում. տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստը
«Թևակոխել ենք կրթական բարեփոխումների մի նոր փուլ, որը ստիպում է բարելավվել կրթական ծրագրերը, այդ թվում՝ դրանց պրակտիկ բաղադրիչը»,- այսօր կայացած գիտական խորհրդի նիստում հայտարարեց ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը՝ ներկայացնելով «Ուսումնաարտադրական, գիտամանկավարժական...