Նորություններ

Գտնվել է 5 նորություն

ՀՊՏՀ ՈւԳԸ 39-րդ նստաշրջանի հաղթողները պարգևատրվեցին

Դեպի գիտություն առաջին հաստատուն քայլերն արված են. ՀՊՏՀ ուսանողական գիտական ընկերության 39-րդ նստաշրջանի հաղթողներն ու մասնակիցներն այսօր եկել էին համալսարանի ղեկավարության հետ հանդիպելու և ստանալու իրենց պատվոգրերն ու մրցանակները: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը,...

ՀՊՏՀ ուսանողները նաև ստեղծագործում են. մրցանակներ ստացան լավագույն էսսեների հեղինակները

«Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբևէ չկրած». ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյին վերագրվող վեց բառանոց պատմվածքից ներշնչված՝ ՀՊՏՀ ուսանողները հեղինակ են դարձել նոր պատմվածքների, որոնց հիմքում կոշիկը վաճառելու միտքն է: Լեզուների ամբիոնի դասախոս Լիլիթ Հակոբյանը կառավարման, ֆինանսական և տնտեսության կարգավորման...

Խրախուսական մրցանակներ հանձնվեցին ֆուտզալի և բասկետբոլի առաջնությունների հաղթողներին

«ՀՊՏՀ խաղեր» մարզամշակութային փառատոնի առանձին մարզական առաջնություններում առաջին տեղը նվաճած մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ուսանողներին այսօր խրախուսական մրցանակներ հանձնեցին ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Կեսոյանը և դեկանի տեղակալ Արա Մկրտչյանը: Ընկերական ձեռքսեղմումով նրանք շնորհավորեցին...

Հավաստագիր և գավաթ՝ մեր բուհի ուսանողական խորհրդին

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ներկայացուցիչները՝ ՈՒԽ–ի «Էկոնոմ պլյուս» ամսագրի խմբագիր Հայկ Բեջանյանն ու ամսագրի ձևավորող Արկադի Սահակյանն այսօր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մրցանակներ են ստացել։ Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց հավաստագրով և գավաթով մեզ...

ՀՊՏՀ ուսանողներն արժանացան 3-րդ կարգի մրցանակի. դիպլոմներն ու մրցանակները հանձնեց սփյուռքի նախարարը

Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը ամփոփեց 2011 թվականի հայտարարած համահայկական մրցանակաբաշխության արդյունքները: Ի ուրախություն բոլորիս` տեղեկացանք, որ «Կտոր մը հայրենիք» հայագիտական հետազոտությունների, շարադրությունների, ստեղծագործությունների մրցույթում...