ՀՊՏՀ դասախոսները մասնակցել են քաղաքացիական կրթության վերաբերյալ վերապատրաստման դասընթացի

Դիտումների քանակ՝ 2781

ՀՊՏՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դոցենտներ՝ քաղաքական գիտությունների դոկտոր, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ Վարդան Աթոյանը, քաղաքական գիտությունների թեկնածու Սիրակ Հովհաննիսյանը և պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Մանուչարյանը ս.թ. փետրվարի 21-22-ը մասնակցել են Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից կազմակերպված «Ներգրավված քաղաքացի. համալսարանական դասընթաց» դասախոսների վերապատրաստման առաջին փուլին, որն իրականացվում է «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում» (SEPPA) ծրագրի շրջանակներում: Միջոցառման աջակիցն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID):

Վերապատրաստումը միտված էր ուսուցանման ինտերակտիվ նոր մեթոդների վերաբերյալ դասախոսների գիտելիքների ընդլայնմանը, ինչպես նաև ժողովրդավարության պայմաններում ներգրավված և իրազեկ քաղաքացիներ պատրաստելու համար անհրաժեշտ հմտությունների կատարելագործմանը:

Վերջնարդյունքում նախատեսվում է Հայաստանի 5 բուհերում ներդնել քաղաքացիական կրթության վերաբերյալ «Ներգրավված քաղաքացի» կրթական դասընթացը: Այս մասին մեր նախորդ հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին