ՀՊՏՀ-ն և reArmenia-ն գործընկերներ են

06.05.2022
Դիտումների քանակ՝ 1241

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը և reArmenia համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանն այսօր համագործակցության հուշագրի ստորագրմամբ վավերացրին վերջերս մեկնարկած համագործակցությունը։ Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և Առաջին բիզնես դպրոցի տնօրեն Ծովինար Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ-ն միացել է reArmenia հարթակի՝ Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում տեխնոդպրոց կառուցելու նախաձեռնությանը՝ արցախցի երեխաների կրթության և տեխնոապագայի հեռանկարի համար նվիրաբերելով 1 000 000 ՀՀ դրամ։

Հուշագրի ստորագրումն ուղեկցվեց ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության զարգացման հեռանկարների շուրջ քննարկմամբ, երկուստեք համագործակցության հեռանկարներին անդրադարձով, որում կարևորվեցին շարունակական կրթության, վերապատրաստումների, վարպետության դասերի կազմակերպումը, բուհ-պետություն-բիզնես հարաբերությունների ամրապնդումը։