ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը Բրյուսելում մասնակցել է Ժան Մոնե ծրագրերի մեկնարկային նիստին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նոյեմբերի 18-19-ը Բրյուսելում մասնակցել է 2019 թվականին ֆինանսավորված Ժան Մոնե ծրագրերի մեկնարկային նիստին։
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից և հիշեցնում՝ ՀՊՏՀ-ն առաջին անգամ ֆինանսավորում է ստացել՝ իրականացնելու Ժան Մոնե ծրագիր։ Դիմում-հայտը 2018 թվականին ներկայացվել է ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի կողմից՝ տվյալ պահին ամբիոնի վարիչ Դիանա Գալոյանի համակարգմամբ: Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:
Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ֆինանսավորում ստացած ծրագրերի համակարգողներին մանրամասն ներկայացվել են ծրագրի իրականացման բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ ֆինանսական միջոցների կառավարումը, տեղեկատվության հասանելիության և տարածման պահանջները, ինչպես նաև առանձին հանդիպումներ են կայացել յուրաքանչյուր ծրագրի համակարգողի հետ։
Մեր գործընկերները տեղեկացնում են նաև, որ նոյեմբերի 25-ին, ժամը 14։00-ին տեղի կունենա ԵՄ կողմից ֆինանսավորված Ժան Մոնե «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը, որի մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ հայտարարություն։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին