Ռեկտորատի հերթական նիստում ներկայացվեցին քննաշրջանի և փորձառության արդյունքները

Դիտումների քանակ՝ 1037

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի նախագահությամբ: Դեկանները զեկուցեցին հեռակա ուսուցման մագիստրատուրայի III կուրսի ուսանողների՝ 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները, համաձայն որոնց հեռացման է ենթակա 3 ուսանող:

Օրակարգային երկրորդ հարցը ևս զեկուցեցին դեկանները՝ ներկայացնելով հեռակա ուսուցման մագիստրատուրայի II կուրսի ուսանողների՝ 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի գիտամանկավարժական փորձառության արդյունքները, համաձայն որոնց հեռացման է ենթակա 2 ուսանող:

Ընթացիկ հարցերի շարքում անդրադարձ եղավ բուհի ղեկավարին ուղղված ուսանողների դիմումներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին