ՀՊՏՀ շնորհալի ուսանողները մասնակցում են «Ունիվերսիադա-2019» միջբուհական մրցույթին

Դիտումների քանակ՝ 1123

Տնտեսագիտական մայր բուհի սաներն առաջին անգամ մասնակցում են մարզամշակութային և ինտելեկտուալ «Ունիվերսիադա-2019» միջբուհական մրցույթին, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երեկ:
Այն անցկացվում է Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ, մասնակից են Հայաստանի և Արցախի բուհերի ուսանողները:
ՀՊՏՀ շնորհալի սաները իրենց ստեղծագործական, մարզական ու գիտական ներուժը կդրսևորեն սպորտային, մշակութային և ինտելեկտուալ մրցաշարերում: Ունիվերսիադային մեր համալսարանի մասնակցությունը համակարգում է ուսանողական խորհուրդը, այդ կապակցությամբ զրուցել ենք կառույցի նախագահ Հովհաննես Հարությունյանի հետ:

«Մեր տաղանդաշատ ուսանողները կմասնակցեն բոլոր մրցույթներին՝ մարզական, մշակութային և ինտելեկտուալ: Ի դեպ, այստեղ մեզ իր մասնագիտական աջակցությունն է ցուցաբերում ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնը՝ նախապատրաստելով մարզիկներին: Նշենք, որ ինտելեկտուալ մրցույթում հանդես կգան մեր գիտակները, իսկ մշակութայինում՝ ՈՒՀԱ «Нар-Хоз» թիմը, երգող, պարող ուսանողները, կա նաև սոցիալական հոլովակի մրցույթ. հոլովակը կհեղինակի մեր Առաջին ուսանողական ալիքի թիմը»,- ասաց ՈւԽ նախագահը և հավելեց, որ ունիվերսիադան կտևի շուրջ մեկ ամիս:

Նշենք, որ մասնակցում են ՀՊՏՀ, Հայ-ռուսական, Երևանի պետական, Արցախի պետական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայկական պետական մանկավարժական, Հայաստանի ամերիկյան, Հայաստանի ազգային ագրարային, Պետական լեզվահասարակագիտական, ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն, Շիրակի պետական համալսարանների, Երևանի թատրոյի և կինոյի պետական ինստիտուտի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողները:

ՀՊՏՀ-ականներին մաղթում ենք հաջող ելույթներ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին