«Ամբերդ» մատենաշարի 56-րդ համարը հասանելի է առցանց
Հրապարակվել է «Ամբերդ» մատենաշարի 56-րդ համարը։ Հետազոտությունը հեղինակել են Արմեն Քթոյանը (հետազոտական խմբի ղեկավար), Ելենա Մանուկյանը, Անուշ Շիրինյանը, Աննա Մատինյանը, Մարիամ Հարությունյանը և Տիգրան Ղալայանը (հետազոտական խմբի անդամներ)։
«Ինժեներական էկոհամակարգեր և արդյունաբերության մեջ նորարարությունների խթանում․ միջազգային փորձ, օրենսդրական դաշտ, զարգացման միտումներ» վերտառությամբ հետազոտությունն ուշագրավ վերլուծություն է, որի շրջանակներում ուսումնասիրվել են տարբեր տարածաշրջաններում և երկրներում ինժեներական էկոհամակարգի առանցքային բնութագրիչներն ու բաղադրիչները, զարգացման միտումներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների առանցքային ոլորտներում իրավահարաբերությունների կարգավորման միջազգային փորձը: Հեղինակները բացահայտել են արդյունաբերությունում նորարարությունների խթանման պետական քաղաքականության՝ զարգացող երկրների համար բնութագրական առանձնահատկությունները, առավել լայն կիրառություն ունեցող գործիքները, հետազոտել են նորարարությունների խթանման ինստիտուցիոնալ կառույցների ձևավորման և գործարկման փորձը։ Բացի դրանից, մշակվել է գնահատման մեթոդական մոտեցում, որը կարելի է կիրառել արդյունաբերության նորարարականության մակարդակի չափման, ոլորտում նորարարությունների խթանմանը միտված քաղաքականության գործիքների թիրախայնության և արդյունավետության գնահատման ու մշտադիտարկման համակարգի ձևավորման համար։