Խորվաթիայի համալսարանի աշխատակիցը վերապատրաստվել է ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1338

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում փետրվարի 11-15-ը հյուրընկալել է Պուլայի Յուրա Դոբրիլայի համալսարանի (Խորվաթիա) աշխատակցուհի Իվա Սիլվարին:
Այս մասին հայտնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի մեր գործընկերները՝ ներկայացնելով գործընկեր համալսարանի աշխատակցուհու այցի մանրամասները՝ ընդգծելով, որ վերջինս ՀՊՏՀ-ում վերապարաստվել է, փոխանցել նաև իր փորձը: Խորվաթիայից ժամանած հյուրի համար ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ բարձրագույն կրթության համակարգը և ՀՊՏՀ-ում բաձրագույն կրթության կազմակերպման առանձնահատկությունները: Թեմայի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Բոլոնյան համակարգին անցմանը և դրա վերջնական ներդրման խոչընդոտներին, ինչպես նաև դրանց ուղղությամբ իրականացվող քայլերին:
Իվա Սիլվարի համար կազմակերպվել է շրջայց ՀՊՏՀ համակարգչային սրահներ, գրադարան և «Ամբերդ» գիտահետազոտական կենտրոն: Նա ծանոթացել է քննությունների կազմակերման և անցկացման կարգին, գրադարանի կողմից իրականացվող աշխատանքին: Հյուրը տպավորվել է հատկապես QR գրադարաններով և նշել, որ այդ ժամանակակից գրադարանների գաղափարը կներկայացնի իր համալսարանում:
Խորվաթիայից ժամանած հյուրը հանդիպում է ունեցել նաև կառավարման ամբիոնի ասիստենտ Հասմիկ Համբարձումյանի հետ: Վերջինիս հետ քննարկվել են հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, հատկապես՝ տուրիզմի կառավարման բնագավառում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին