Գյումրու մասնաճյուղի դասախոսը բուլղարական բուհում ներկայացրել է ՀՀ բանկային համակարգը

Դիտումների քանակ՝ 1713

«Էրազմուս+» ծրագրրի շրջանակում միջազգային համագործակցությունն ակտիվ է ոչ միայն Տնտեսագիտական մայր բուհում, այլև նրա մասնաճյուղերում: Օրերս ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Լիլիթ Ավետիսյանը նշված ծրագրով գտնվել է Ցենովի տնտեսագիտության ակադեմիայում (Բուլղարիա) և «ՀՀ բանկային համակարգը» թեմայով դասախոսություններ վարել միջազգային բակալավրական խմբերում: Մեր պատվիրակը օտարերկրացիների ուշադրությանն է ներկայացրել Հայաստանի բանկային ոլորտի ընդհանուր նկարագիրը, ֆինանսական հատվածի առանձնահատկությունները:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կապ հաստատեց Լիլիթ Ավետիսյանի հետ, ով ասաց, որ մայիսի 13-19-ը տեղի ունեցած աշխատանքային այցը բավականին արդյունավետ է եղել, դասախոսություններից զատ, այն հագեցած է եղել հանդիպումներով, որոնք նոր համագործակցության հնարավորություններ են խոստացել:

Լիլիթ Ավետիսյանը Ցենովի տնտեսագիտության ակադեմիայի դասախոսների հետ շրջել է Բուլղարիայի մշակութային ու կրթական վայրերով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին