Ֆինանսների նոր ներդրվող մագիստրոսական ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ

Դիտումների քանակ՝ 1640

ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի վարիչ տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սալնազարյանի նախաձեռնությամբ մարտի 15-ին տեղի է ունեցել ֆինանսներ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների և ՐԻՖԱՅՆ ծրագրով վերապատրաստված դասախոսներ, ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Էդգար Աղաբեկյանի, ամբիոնի ասիստենտներ, տ.գ.թ. Սրբուհի Իսրայելյանի և Մարե Խաչատրյանի հանդիպումը: Ամբիոնի վարիչը և դասախոսները ներկայացրել են 2019-2020 ուսումնական տարում ներդրվելիք ՐԻՖԱՅՆ ծրագրով նախատեսված «Կորպորատիվ ֆինանսեր» մագիստրոսական ծրագրի առանձնահատկությունները, առավելությունները, առարկայական ծրագրերը, դասավանդման մեթոդաբանությունը և այլն, պատասխանել լսարանի հարցերին, ծավալվել է քննարկում:

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ-ում ծրագրի համակարգող արտաքին կապերի բաժնից՝ հիշեցնելով, որ ՐԻՖԱՅՆ-ը եռամյա նախագիծ է, որի գործողությունները նախատեսված են 2017 թ. հոկտեմբերից մինչև 2020 թ. հոկտեմբերը: Նախագծի նպատակների, վերջնարդյունքների, գործընկերների, ինչպես նաև նախագծում ՀՊՏՀ դերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է բուհի պաշտոնական կայքի միջազգային ծրագրեր  բաժնում և նախագծի պաշտոնական կայքում:

Նշենք, որ ներդրվելիք ծրագրի վերաբերյալ մարտի 4-ին ևս մեկ քննարկում էր կազմակերպվել ՀՊՏՀ-ում: Այս մասին մեր հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին