Նորություններ
Կին գործարարի հաջողության պատմությունը՝ ոգևորիչ դաս ուսանողի համար
ՀՊՏՀ դասախոսների հրավերով ամեն կիսամյակ մեր համալսարան են այցելում հաջողակ գործարարներ՝ իրենց փորձը ուսանողներին ներկայացնելու, բիզնեսի կառավարման վերաբերյալ ոչ դասագրքային գիտելիք հաղորդելու, պրպտելու և բիզնես գաղափարները կյանքի կոչելու ցանկությամբ երիտասարդներին խանդավառելու նպատակով: Ֆինանսների ամբիոնի ասիստենտ,...
Եվրամիության մասին՝ գերմաներենով. բաց դասը մեկտեղել էր գերմանախոսներին
Եվրոպական գործընկերության, այս համատեքստում Հայաստանի տնտեսության ու հասարակության զարգացման հեռանկարների մասին՝ գերմաներենով. լեզուների ամբիոնի դասախոս Սոնա Թաբաղյանի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցած «Եվրամիություն» խորագրով գերմաներենի բաց դասը մեկտեղել էր ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լուսինե...
Բաց դասերը նորովի են իմաստավորվում. նախագծերի կառավարման թեմայով բաց դաս ՀՊՏՀ-ում
ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի նախաձեռնությամբ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ հերթական բաց դասը, որի խոսնակը՝ Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի փոխնախագահ Սոնա Մատինյանը (PMP), հանդես եկավ նախագծերի կառավարման...
Թե ինչպես գաղափարը վերածել բիզնեսի. բանախոսեց FasterCapital-ի ներկայացուցիչը
ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր կրկին բաց դաս էր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում, բանախոսն էր ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի ասպիրանտ, DevelopWay կազմակերպությունում ստարտափ ծրագրերի ղեկավար, Հայաստանում FasterCapital վիրտուալ ինկուբատորի ներկայացուցիչ Անի Սարգսյանը, թեման՝ «Գաղափարից դեպի...
«Կայացած կանայք ՀՊՏՀ-ում» շարքն ավարտվեց սոցիալական ձեռնարկատիրություն թեմայի արծարծմամբ
ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը կանանց նվիրված գարնանային տոների շրջանակներում մարտի 14-ին սկսել էր «Կայացած կանայք ՀՊՏՀ-ում» խորագրով հանդիպումների շարքը, որն այսօր լրացվեց ևս մեկով և եզրափակվեց: Հյուրը «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Հռիփսիմե Քոչարյանն էր՝ մասնագիտությամբ լրագրող, իսկ այժմ՝...
Բաց դասը՝ գործնական աշխատանքի արդյունավետ ձևաչափ
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի հակաճգնաժամային կառավարման մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները «Միջազգային տնտեսական հարաբերություններ» առարկայի դասաժամին, բաց դասի շրջանակում, համակողմանիորեն ներկայացրին «Զարգացած և զարգացող երկրների տեղն ու դերը համաշխարհային տնտեսության համակարգում» թեման: Առարկայի դասախոս,...
Միջազգայնագետները հմտանում են բանակցային արվեստում
Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 4-րդ կուրսում «Միջազգային առևտուր» առարկայի դասախոս, տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Թիմային խաղ» բաց դասը, որի ընթացքում ուսանողներն ի ցույց դրեցին առևտրային բանակցային հմտությունները: Խաղի ընթացքում 2 թիմերից մեկը...
ԿԲ աշխատակիցը՝ տեղեկատվական անվտանգության արդի խնդիրների շուրջ. բաց դաս ՀՊՏՀ-ում
ՏՏ աուդիտի և ռիսկերի կառավարման առանձնահատկությունների և ընդհանրությունների, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության արդի խնդիրների շուրջ այսօր ուսանողների համար բանախոսեց ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչի տեղակալ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, CRISC, CRMA, CobIT միջազգային որակավորումներ...
Բաց դասի շրջանակում բանախոսեց «Արցախբանկ»-ի ներկայացուցիչը
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների համար այսօր բանախոսեց «Արցախ» բանկ ՓԲԸ-ի խորհրդի անդամ Արթուր Ճորուխյանը: Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված բաց դասը «Ֆինանսական վերլուծություն» և «Ֆինանսական ենթակառուցվածքների...
Ինտերակտիվ ուսուցումը՝ ժամանակի հրամայական. դասը վարեցին ուսանողները
Բաց դասերի, թիմային աշխատանքների, սեմինար-քննարկումների հաճախակի անցկացումը մեր համալսարանում ուսումնական գործընթացն առավել ինտերակտիվ և ուսանողակենտրոն են դարձնում: Թե' դասախոսները, թե' ուսանողները բազմիցս կարծիք են հայտնել, որ ուսուցման նոր մեթոդներն արդյունավետ են գիտելիքի յուրացման առումով, բացի դրանից,...