“Global marketing”. նոր ձեռնարկը հասանելի է նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքում

Դիտումների քանակ՝ 1359

ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Չալաբյանի հեղինակությամբ  լույս է տեսել “Global marketing”  անգլերենի ուսումնական ձեռնարկը, որը նախատեսված է տնտեսագետ ուսանողների, մարքեթինգի ոլորտում աշխատող մասնագետների, ինչպես նաև անգլերենով հրատարակված մասնագիտական  գրականությունից  օգտվել  ցանկացողների  համար:

Ձեռնարկը հրատարակման է  երաշխավորել  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Տպագրվել է ՀՊՏՀ «Տնտեսագետ» հրատարակչությունում:

Ինչպես  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում նշեց Սուսաննա Չալաբյանը՝  “Global marketing”-ը նպատակաուղղված է զարգացնելու տնտեսագետ ուսանողների` մասնագիտական գրականություն  ընթերցելու հմտությունը և յուրացնելու միջազգային մարքեթինգի և առևտրի ոլորտում գործածվող հիմնական հասկացությունները, թեմաները:

«Ձեռնարկի ստեղծման գաղափարը վաղուց էր ծնվել.  համապատասխան ֆակուլտետներում մեր ուսանողները ունեն ընտրովի դասընթաց՝ «Միջազգային մարքեթինգ», և նրանք  ցանկություն էին հայտնել դասընթացի թեմաներն ուսումնասիրել անգլերենով: Այդ պահանջարկը շատ շուտով դարձավ նախաձեռնություն ու ամփոփվեց սույն ձեռնարկում»,- ասաց լեզուների ամբիոնի ղեկավարը՝ հավելելով, որ առաջիկայում ևս նախատեսվում են ուսումնական ձեռնարկների հրատարակություններ. "Management", "From English to economics" անգլերենի ձեռնարկները և "Учебное пособие для студентов первого курса" ռուսերենի ձեռնարկը, որոնք այժմ փորձաշրջան են անցնում:

“Global marketing”-ը հասանելի է բուհի գրադարանում, ինչպես նաև պաշտոնական կայքում: Գրքի էլեկտրոնային տարբերակը՝ այստեղ:

Ձեռնարկի լույսընծայման առիթով շնորհավորում ենք Սուսաննա Չալաբյանին, մաղթում նորանոր ձեռքբերումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին