Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված ՈւԽ միջոցառումների շարքը կամփոփվի զորամաս այցելությամբ

Դիտումների քանակ՝ 1479

Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող՝ Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները շարունակվում են:

ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ երեկ այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության հրթիռահրետանային բրիգադ, որը սեպտեմբերի 23-ին  տոնում էր  իր կազմավորման 4-րդ տարեդարձը: Ուսանողները  ծանոթացել են զորամասի կառուցվածքին և սպառազինությանը, եղել շարահրապարակում, որտեղ անցկացվել է հանդիսավոր շարային երթ: Ուսխորհրդականները զորամասին նվիրել են սպորտային պարագաներ, հագուստ, գրքեր և այլ նվերներ: Հանդիպումը եզրափակվել է զորամասի ակումբում  տոնական միջոցառմամբ, որտեղ մեր շնորհալի ուսանողները  հանդես են եկել պարային և երաժշտական կատարումներով:

Նշենք, որ ՈւԽ նախաձեռնությամբ  այս տարի Անկախության օրը կեսգիշերին մեր համալսարանի տասնյակ ուսանողներ դիմավորել են «Եռաբլուր» փառքի պանթեոնում. այս մասին տեսագրությանը ծանոթացեք նշված հղումով՝ https://www.youtube.com/watch?v=ZImttwiA5CI: Իսկ սեպտեմբերի 21-ը մեր բուհում նշանավորվեց  ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի այցով. նախարարը և ռեկտոր Կորյուն Աթոյանը սեպտեմբերի 19-ին կատարեցին ՀՊՏՀ հրաձգարանի բացումը:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ՈւԽ լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Հայկ Բեջանյանը՝ այս պահին ՀՊՏՀ  ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանի, ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանի ուղեկցությամբ մի խումբ ՀՊՏՀ-ականներ ուղևորվում են դեպի հայաստանյան զորամասերից մեկը: Այս մասին մանրամասներ կներկայացնենք մեր  առաջիկա լրահոսում:

Հավելենք, որ Անկախության 24-ամյակին նվիրված միջոցառումները ՀՊՏՀ ՈւԽ-ն իրականացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին