ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը՝ «Ուսանողական փառատոն-2014»-ի մասնակից
![](https://asue.am/images/1522288764/3f0d02060237e3f857370d1b.jpg)
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց Ձորի մարզային կենտրոնը դեկտեմբերի 16-ին իրականացրել է «Ուսանողական փառատոն-2014» ծրագիրը, որին մասնակցել է նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը: Այս մասին տեղեկացրեցին մասնաճյուղի ուսանողական խորհրդից:
Ծրագիրը մեկնարկել է առավոտյան՝ սպորտային մրցույթների իրականացմամբ:
Երիտասարդներն իրենց ուժերը չափել են վոլեյբոլի, շախմատի և սեղանի թենիսի մրցույթներում: Փառատոնի երկրորդ մասը կոչվել է «Ձեզ տեսնենք, աղջիկներ», մասնակից աղջիկների շրջանում անցկացվել է 9 մրցույթ:
Երեկոյան կայացել են երգի, պարի, ասմունքի և ֆոտոնկարչության մրցույթները, որի
ավարտից հետո տեղի է ունեցել «Ուսանողական փառատոն-2014» մրցանակաբաշխությունը և փակման արարողությունը:
![](https://asue.am/images/1522288764/d96e167b820d3319de54a822.jpg)
ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդի փոխանցմամբ՝ մասնաճյուղի ուսանողները փառատոնում 1-ին պատվավոր հորիզոնական են զբաղեցրել սեղանի թենիսի, ասմունքի, լուսանկարչության մրցույթներում, 2-րդ հորիզոնականը՝ վոլեյբոլի, երգի, կրկին՝ սեղանի թենիսի մրցույթներում: Պարի մրցույթում մասնաճյուղը նվաճել է 3-րդ հորիզոնականը:
Թիմային արդյունքով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը 2-րդ տեղում է:
Հաղթողները պարգևատրվել են գավաթներով, նվերներով և պատվոգրերով:
Շնորհավորում ենք մասնաճյուղի ուսանողներին:
Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ՈւԽ-ից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին