Մեր ուսանողը՝ մաս-ռեստլինգի աշխարհի առաջնության մեդալակիր

Դիտումների քանակ՝ 1301

ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի հեռակա ուսուցման 3-րդ կուրսի ուսանող Կարեն Մարտիրոսյանը դարձել է մաս-ռեստլինգ մարզաձևի աշխարհի առաջին առաջնության բրոնզե մեդալակիր: Առաջնությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ն անց է կացվել Յակուտիայի Սախա քաղաքում:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հյուր գալով՝ Կարենը պատմեց այս հաջողության, մարզական իր ուղու  մասին, ապա միասին դիտեցինք նրա հաղթական մրցամարտը:

Սկզբնապես Կարենը բազկամարտով է զբաղվել, այնուհետև նրան գրավել է Հայաստանում տարածում ստացող մաս-ռեստլինգ մարզաձևը (Հայաստանի մաս-ռեստլինգի ֆեդերացիան կազմավորվել է 2011 թվականին) և սկսել է մարզվել ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանի մոտ:

«Մարզվում եմ շաբաթական 3 օր, այս մարզաձևը պահանջում է և՛ ձեռքերի, և՛ իրանի, և՛ ոտքերի լավ մարզվածություն: Եվրոպայի առաջնությունը գարնանն անցկացվելու է Լատվիայի մայրաքաղաքում,  պետք է աշխատեմ  կայուն մարզավիճակ պահպանել և նոր ավելի բարձր արդյունքներ գրանցել»,-ասում է Կարենը և ավելացնում, որ առաջնությունից հետո ինքն ու մարզիչն արժանացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատվոգրերին:

Շնորհավորում ենք մեր ուսանող-մարզիկին ու մաղթում նորանոր մարզական բարձունքներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին