Բաց դաս՝ ուղղված ուսանողների իրազեկվածության բարձրացմանը. թեման էբոլա վիրուսն է

Դիտումների քանակ՝ 1245

Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ  մարքեթինգի ֆակուլտետի 1-ին կուրսում այսօր անցկացվեց բաց դաս՝ էբոլա վիրուսի վերաբերյալ: Թեման ներկայացրեց նշված ամբիոնի դոցենտ, քիմ. գ.թ. Սիրանուշ Հարությունյանը՝ պատմական ակնարկի ձևաչափով:

Դասին մասնակցում էին ամբիոնի  դոցենտ, քիմ. գ.թ. Վեներա Ոսկանյանը, դասախոսներ Նեդա Պետրոսյանը, Տաթևիկ Գաբրիելյանը, ավագ լաբորանտ Շողիկ Մանասյանը:

Սիրանուշ Հարությունյանը լուսապատկերի միջոցով զեկուցում ներկայացրեց, խոսեց էբոլա վիրուսի տեսակների, տարածման եղանակների մասին: Բանախոսը անդրադարձավ տարբեր թվականներիn էբոլայից մահացության դեպքերին,  ապա՝ նկարագրեց հիվանդության ընթացքը: Ըստ դոցենտի՝ հիվանդության ամնենաընդգծվող ախտանիշը բարձր ջերմությունն է: Սիրանուշ Հարությունյանը թեմայի շրջանակներում խոսեց նաև կենսաբանական զենքի, դրա առանձնահատկությունների մասին: Վերջում ներկայացվեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկները՝ համաճարակի տարածման դեմ ուղղված:

Դասի ավարտին բանախոսը պատասխանեց ուսանողների հարցերին:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Սիրանուշ Հարությունյանը նշեց, որ նման բնույթի միջոցառումները շարունակական են, առաջիկայում նախատեսվում է բաց դաս՝ երկրաշարժերի, շենք-շինությունների սեյսմակայունության մասին:

«Էբոլա վիրուսի հարցը գլոբալ է, ուստի պատահական չէր այսօրվա թեմայի ընտրությունը: Ուսանողները պետք է իրազեկ լինեն  համաճարակի ախտանիշներին, տարածման ձևերին և այլ տեղեկություններին, որպեսզի հնարավորինս զերծ մնան վիրուսից: Ուսանողների իրազեկվածության բարձրացմանն ուղղված դասերում փորձում ենք քննարկել կարևոր թեմաներ»,-ասաց դոցենտը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին