ՀՊՏՀ շախմատի թիմը մասնակցել է «Վահանյանի գավաթ» միջազգային մրցաշար-օլիմպիադային

Դիտումների քանակ՝ 1136

«Ռոստովի շինարարական համալսարանի օրերը Հայաստանում»  ծրագրի շրջանակներում ՃՇՀԱՀ-ի առաջարկով մարտի 12-16-ը անցկացվել է «Վահանյանի գավաթ» շախմատի միջազգային միջհամալսարանական թիմային բաց անդրանիկ մրցաշար-օլիմպիադան,  որին մասնակցել են  10 թիմ՝  7-ը՝ Հայաստանից, 2-ը՝ Ռոստովից, 1-ը՝ Դոնեցկից:

Մեր համալսարանի թիմը ևս մասնակցել է մրցաշարին և,  ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց մեր բուհի ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս, շախմատի  մարզիչ  Լյուդմիլա Հովհաննիսյանը, մեր թիմը լավ է խաղացել, զբաղեցրել է  5-րդ հորիզոնականը՝ 9 միավորով:

«Մրցաշարին մասնակցությունը  լավ առիթ էր մեր թիմի համար՝ կոփվելու և ուժերը չափելու տեսանկյունից: Պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ, գոհ եմ ՀՊՏՀ թիմի խաղից. մեր շախմատիստները տրամադրված էին, խաղում էին մեծ ոգևորությամբ: 10 մասնակիցների շարքում 5-րդ հորիզոնականը վատ ցուցանիշ չէ: Ի դեպ,  առաջիկայում կայանալու են միջբուհական խաղերը, մեր թիմը պատրաստվում է նաև դրան»,-ասաց Լյուդմիլա Հովհաննիսյանը: Մարզչի փոխանցմամբ՝ ուսանող- շախմատիստները մրցաշարից տպավորված են: Մեր մասնակիցները ստացել են հուշանվերներ:

Կազմակերպիչների համոզմամբ՝ այս մրցաշարի անցկացումը  նպատակ ուներ  մասնակից երկրների բուհերի միջև արդյունավետ համագործակցության և բարեկամական հարաբերությունների հաստատման և բուհերում շախմատի մասսայականացման աջակցման:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին