Կառավարման ֆակուլտետի հեռակա կրթաձևի մագիստրոսներին հանձնվեցին դիպլոմներ

Դիտումների քանակ՝ 1230

Հեռակա մագիստրատուրայի շրջանավարտներին այս շրջանում տրվում են ավարտական վկայականները: Այսօր կառավարման ֆակուլտետի հեռակա մագիստրատուրայի շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականներ՝ դիպլոմներ:

Կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը մեզ տեղեկացրեց, որ այսօր մագիստրոսական դիպլոմներ են ստացել 125 շրջանավարտներ:

«Այսօր՝ մարտի 3-ին, ավարտական վկայականներ հանձնեցինք մեր ֆակուլտետի հեռակա մագիստրատուրայի 4՝ գործարար կառավարում, պետական մունիցիպալ կառավարում, բանկային մենեջմենթ և ֆինանսական մենեջմենթ մասնագիտացման   շրջանավարտներին, ովքեր տեսական դասընթացներն ու քննությունները հաջող ավարտել էին 2013թ.  դեկտեմբերին»,-ասաց կառավարման ֆակուլտետի դեկանը:

Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և  մաղթում, որ տնտեսագետի դիպլոմը հաջող  կարիերայի ուղի բացի մեր շրջանավարտների համար, լավագույնս ծառայի նրանց կայացմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին