Մեկնարկեց ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի աշնանային փուլը

Դիտումների քանակ՝ 1031

Այսօր մեկնարկեց ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի աշնանային փուլը:

Հիշեցնենք, որ ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերը,  ըստ ժամանակացույցի, մեկնարկել են 2013թ. մարտ-մայիս  ամիսներին, շարունակվում են հոկտեմբերին, ընդգրկում են 7 մարզաձև` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, շախմատ և ատլետիկական կրոսավազք:

Վաղը` հոկտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում /ՀՊՃՀ/ ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակներում տեղի կունենա ՀՊՏՀ  ֆուտբոլի հավաքականի հանդիպումը ՀՊՃՀ հավաքականի հետ:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեր բուհի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Էլեոնորա Գրիգորյանն ասաց, որ մեր հավաքականը գտնվում է գերազանց մարզավիճակում և թիմից ակնկալում է միայն հաղթանակ: Մարզիչը նշեց նաև, որ ՀՊՏՀ հավաքականը մի քանի բուհերի (ԵՊՀ, ՀՊՄՀ, հայ-ռուսական սլավոնական) հետ  ընկերական խաղերում  հաղթող է ճանաչվել, ինչը ևս հավաստում է, որ մեր թիմն ուժեղագույններից  է:

Բոլոր ցանկացողները վաղը կարող են իրենց ներկայությամբ քաջալերել մեր հավաքականին:

Մեր թիմին մաղթում ենք հաջողություն վաղվա խաղում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին