Մեկնարկեց ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի աշնանային փուլը
Այսօր մեկնարկեց ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի աշնանային փուլը:
Հիշեցնենք, որ ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերը, ըստ ժամանակացույցի, մեկնարկել են 2013թ. մարտ-մայիս ամիսներին, շարունակվում են հոկտեմբերին, ընդգրկում են 7 մարզաձև` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, մինի ֆուտբոլ, սեղանի թենիս, շախմատ և ատլետիկական կրոսավազք:
Վաղը` հոկտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում /ՀՊՃՀ/ ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակներում տեղի կունենա ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականի հանդիպումը ՀՊՃՀ հավաքականի հետ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեր բուհի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Էլեոնորա Գրիգորյանն ասաց, որ մեր հավաքականը գտնվում է գերազանց մարզավիճակում և թիմից ակնկալում է միայն հաղթանակ: Մարզիչը նշեց նաև, որ ՀՊՏՀ հավաքականը մի քանի բուհերի (ԵՊՀ, ՀՊՄՀ, հայ-ռուսական սլավոնական) հետ ընկերական խաղերում հաղթող է ճանաչվել, ինչը ևս հավաստում է, որ մեր թիմն ուժեղագույններից է:
Բոլոր ցանկացողները վաղը կարող են իրենց ներկայությամբ քաջալերել մեր հավաքականին:
Մեր թիմին մաղթում ենք հաջողություն վաղվա խաղում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին