Հայտարարություններ՝ հաշվապահական հաշվառման բաժնից

Դիտումների քանակ՝ 1176

ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Անուշ Մարգարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հրապարակման համար տրամադրել է երկու հայտարարություն, որոնցից մեկն առնչվում է ուսանողներին, մյուսը՝ աշխատակիցներին: Հայտարարությունները ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի այն ուսանողները, ովքեր կրթաթոշակ են ստանում, խնդրում ենք ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժին ներկայացնեն իրենց բանկային դրամային հաշվեհամարները` կրթաթոշակների փոխանցման համար, իսկ այն ուսանողները, ովքեր որևէ բանկում հաշվեհամար չունեն, կարող են ներկայացնել իրենց անձնագրի և սոցիալական քարտի պատճենները` բանկում հաշվեհամար բացելու համար:

Աշխատակիցներին ուղղված հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի այն աշխատակիցները, ովքեր աշխատավարձի հաշվարկային թերթիկները դեռ էլեկտրոնային տարբերակով չեն ստանում, խնդրում ենք իրենց էլեկտրոնային հասցեները ներկայացնեն հաշվապահական հաշվառման բաժին:»

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին